Լապտերները

Լեոնիդ Ենգիբարյան, թարգմանությունը՝ Ս. Պետրոսյանի

Գիշեր է:
Անձրև է մաղում: Կաթիլները երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե փողոցի երկայնքով շարված լապտերները արտասվում են:
Ինչի՞ մասին:
Անձրևոտ գիշերներին լապտերներն արտասվում են միայն այն մասին, ինչ չի հաջողվել մարդկանց, որովհետև իրենք ընդամենը լապտերներ են և չունեն սեփական թախիծ:
Եվ ամբողջ գիշերը նրանք արտասվում են մենակությունից, նրանից, որ անձրևում է, և որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, ու ինչ-որ մեկն անպայման կիսատ կթողնի հանդիպումը, չի հասցնի համբուրել…
Եվ քանի որ վաղը ոչ թռիչքային եղանակ կլինի, այս գիշեր կարտասվեն փողոցի երկայնքով կանգնած լապտերները: